Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Արմինե Ալեքսանյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հուվարի 17-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Արմինե Ալեքսանյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. «Արմինե Ալեքսանյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335005733 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։