Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, 2022 թվականի հունիսի 24-ի N144 որոշմամբ սահմանված կարգով, ինչպես նաև «Գրիգոր Հլղաթյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 26-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Գրիգոր Հլղաթյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայր 1փ․, 49 շ․ (մինչև 700 քառակուսի մետր) հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն։
2․ «Գրիգոր Հլղաթյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006780 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 100 000 ( հարյուր հազար ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։