Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Մաթևոս Բագրատի Վասիլյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում Մաթևոս Բագրատի Վասիլյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04202PKHNGZ4, կադ. ծածկագիր՝ 04-070-0093-0012/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նալբանդյան բնակավայր՝ 3-րդ թաղամասի 4-րդ փողոց, 10 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մաթևոս Բագրատի Վասիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: