Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի՝ Վարդան Արտավազդի Թովմասյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրում Վարդան Արտավազդի Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04212GYZ7PCF, կադ. ծածկագիր՝ 04-071-0045-0002/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Նոր Արմավիր բնակավայր , 25-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 4 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Արտավազդի Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։