Այսօր: Շաբաթ, 21 Հունիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 հունիսի 2025 թ.

«ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԱՎԹԵԼՈՒ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների 2025 թվականի մայիսի 27-ին կազմված արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․«ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ըներության կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու, հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և հողերի պահպանման կանոնները խախտելու համար հարուցել վարչական վարույթ։

2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել «ՄԱՔՈՒՐ ԱՎԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍՊ  ընկերության տնօրեն Պետրոս Աշոտի Մկրտչյանին /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի հունիսի 27-ին ժամը 11։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝26c3f581-59d3-4bad-9cac-785e56979d21



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner