Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1155-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2024 թվականի N 1155-Ա

ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 78-րդ և  80-րդ հոդվածներով  և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի N 25-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հաստատել Մեծամոր համայնքում 2024 թվականի մարտի 27-ին կայացած համայնքի սեփականություն հանդիսացող 5,0519 հա ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության հողամասի  վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի վերաբերյալ արձանագրությունները:

2. «Ա.Վ.Վ.»  ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրել Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղի Արևիկ-Երասխահուն խճուղի 5-րդ փակուցի 11  հասցեում գտնվող 5,0519 հա հողամաս (ծածկագիր 04-039-0095-0001)՝ առանց կառուցապատման իրավունքի։

3.Տրամադրված հողամասի նկատմամբ կնքել հողամասի վարձակալության իրավունքի պայմանագիր, տարեկան վարձավճար սահմանել 650 000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ 10 (տաս) տարի ժամկետով :

4. «Ա.Վ.Վ.»  ՍՊԸ-ի կողմից վճարված 32500 (երեսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ նախավճարը հաշվարկել նրա հետ կնքվող պայմամանագրով պարտավորությունների կատարման հաշվում :

5.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 15

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner