Այսօր: Երեքշաբթի, 3 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 218–Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ–ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ,610-612–րդ հոդվածներով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․Տալ համաձայնություն՝ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 5–րդ փողոց 3 հասցեում գտնվող 6,9 քմ մակերեսով թիվ 24 խորքային հորը 5/հինգ/ տարի ժամկետով և տարեկան 50․000 ՀՀ դրամ վարձավճարով Մեծամոր համայնքի կողմից վարձակալությամբ վերցնելու վերաբերյալ։

2․Համաձայնություն տալ նշված տարածքում գտնվող խորքային հորի վերականգնման և հետագա շահագործման աշխատանքների կատարման համար։

3․Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանին`օրենսդրությամբ սահմանված կարգով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱԶՄԱՇ» ՍՊԸ–ի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է  Մեծամոր համայնքը։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner