Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060656505, info@mecamor.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 փետրվարի 2022 թվականի N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ)

Ս/թ. փետրվարի 21-ին, ժամը 16:00 ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում, տեղի ունեցավ ՀՀ Պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2022 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերի՝ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի/ Մարգարա, Ջանֆիդա, Փշատավան/ գազաֆիկացման աշխատանքների: Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի Նոր Արտագերս-Նալբանդյան ճանապարհի հիմնանորոգման:  Մեծամոր համայնքի ք Մեծամոր և Արտաշար բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի կառուցման: Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի /Նոր Արմավիր, Այգեշատ, Եղեգնուտ, Գետաշեն, Վարդանաշեն, Շենավան, Ակնալիճ/ գազատար խողովակների կառուցման աշխատանքների: Մեծամոր համայնքի Մրգաշատ և Նալբանդյան բնակավայրերում երաժշտական դպրոցի վերանորոգման, ջեռուցման: Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի / ք Մեծամոր, Զարթոնք, Տարոնիկ, Տանձուտ/ մանկապարտեզների հիմնանորոգման, հարակից տարածքի բարեկարգման: Մեծամոր համայնքի Մեծամոր համայնքապետարանի շենքի հիմնանորոգման աշխատանքներ: Մեծամոր համայնքի մի շարք բնակավայրերի / ք Մեծամոր, Նոր Կեսարիա և Արազափ/ մշակույթի տան վերանորոգման և ջեռուցման աշխատանքների շրջանակներում նախատեսվող հայտերի վերաբերյալ հանրային  քննարկումներ։

Մեծամոր համայնքի ղեկավարի հրավերով հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրերի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ։

Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավար՝ Վահրամ Խաչատրյանը՝  ներկայացնելով ծրագրերի ուղղությամբ տարված աշխատանքների և ծրագրերի դրական ազդեցության վերաբերյալ մանրամասնություններ:

Համայնքի ղեկավարը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանություն և դրական կարծիք ծրագրերի կատարման վերաբերյալ։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner