Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի աշխատակիցների կողմից 2025 թվականի մայիսի 12-ն կազմված զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» Հ/Ձ ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Հանձնարարել Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահ՝ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Ս․Գալստյանին, հանձնարարել հանձնաժողովի անդամներին՝ «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» Հ/Ձ ՍՊ ընկերության տնօրեն Ա․Մ․Մուրադյանին 2025 թվականի հունիսի 06-ին ժամը 11։00-ին հրավիրել Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։