Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 177-Ն որոշումը, ինչպես նաև «Ալբերտ Սնջոյան» անհատ ձեռնարկատիրոջ 2026 թվականի փետրվարի 19-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Ալբերտ Սնջոյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում ք.Մեծամոր Արդյունաբերական թաղամաս 9/1 հասցեում (450 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն։
2.«Ալբերտ Սնջոյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335239191 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 120000 (հարյու քսան հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: