Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արսեն Իշխանի Հակոբյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ջրաշեն բնակավայրում Արսեն Իշխանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքին /ծածկագիր` 042724HJ4JWT, կադ. ծածկագիր՝ 04-084-0213-0002/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ջրաշեն բնակավայր, 8-րդ փողոց, 25/1 անասնաշենք:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արսեն Իշխանի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։