Այսօր: Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 249
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի բնակիչ՝ Արամ Ժորժիկի Մարկոսյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի, 18-րդ փողոց, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,20920 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1965 թվականին կառուցված 103,6 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 34,2 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 9,0 ք/մ աստիճանի, 1975 թվականին կառուցված 31,0 ք/մ ծածկի, 1990 թվականին կառուցված 30,0 ք/մ կիսակառույց ավտոտնակի, 1990 թվականին կառուցված 31,2 ք/մ խորդանոցի, 1990 թվականին կառուցված 46,3 ք/մ կիսակառույցի, 1990 թվականին կառուցված 2,6 ք/մ զուգարանի, 1990 թվականին կառուցված 5,3 ք/մ պարիսպի, 1990 թվականին կառուցված 12,6 ք/մ պարիսպի նկատմամբ Արամ Ժորժիկի Մարկոսյանի/ծնված 28․01․1961թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Արամ Ժորժիկի Մարկոսյանի/ծնված 28․01․1961թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի, 18-րդ փողոց, 1 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,20920 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1965 թվականին կառուցված 103,6 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 34,2 ք/մ բնակելի տան, 1965 թվականին կառուցված 9,0 ք/մ աստիճանի, 1975 թվականին կառուցված 31,0 ք/մ ծածկի, 1990 թվականին կառուցված 30,0 ք/մ կիսակառույց ավտոտնակի, 1990 թվականին կառուցված 31,2 ք/մ խորդանոցի, 1990 թվականին կառուցված 46,3  ք/մ կիսակառույցի, 1990 թվականին կառուցված 2,6 ք/մ զուգարանի, 1990 թվականին կառուցված 5,3 ք/մ պարիսպի, 1990 թվականին կառուցված 12,6 ք/մ պարիսպի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0092 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-057-0026-0007/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արամ Ժորժիկի Մարկոսյանի/ծնված 28․01․1961թ․/։

4․ 2024 թվականին կառուցված 1,5 ք/մ վառարանը համարել որպես ինքնակամ կառուցված շինություն։

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Ժորժիկի Մարկոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝6f4c2d06-ff4e-451f-9bdc-7edc92056448



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner