Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Անդրանիկ Ստեփանի Գալստյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում Անդրանիկ Ստեփանի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր՝ 04182NMTFYTX, կադ. ծածկագիր՝ 04-063-0032-0017/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծամոր համայնք, Մարգարա բնակավայր, 1-ին փողոց, 38 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Ստեփանի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։