Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Ասյա Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 31-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Ասյա Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում (մինչև 22 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն։
2․ «Ասյա Հարությունյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335006749 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ծխախոտ)՝ 20 000 ( քսան հազար ) ՀՀ դրամ և 900335006731 հաշվեհամարին վճարել տեղական տուրք (ոգելից)՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ:ոջ
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։