Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 մայիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 57-րդ հոդվածի   2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման 33-րդ, 34-րդ կետերով, 35-րդ կետի «բ» ենթակետով, 35.1 կետով և հիմք ընդունելով Սուրեն Էդվարդի Ղումաշյանի դիմումը․  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի   Կոմունալ գոտի տեղամաս  23/2 հասցեի  բնակիչ՝  Սուրեն Էդվարդի Ղումաշյանի / ծնված 01․01․1981թ․/   կողմից  ինքնակամ    կառուցած Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի Կոմունալ գոտի տեղամաս  25/7  հասցեի բնակավայրի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության  /համայնքի սեփ. վկայական  N 17042025-04-0097 / զբաղեցրած 328,9 քմ  հողամասը և  173,6  քմ  մակերեսով հանդիսությունների սրահը և 6,2 քմ մակերեսով պարիսպը  ուղղակի վաճառքով օտարել նրան, որը կազմում  է՝

Հողամաս՝ 298.2 քմ  x 2888 դր․  = 862000 / ութ հարյուր վաթսունհինգ հազար / ՀՀ դրամ

30,7  x 2888 դր․ x 3  = 266000 / երկու հարյուր վաթսունվեց հազար / ՀՀ դրամ

Հանդիսությունների սրահ՝  173,6  x 0,1673  x 90000 = 2620000 / երկու միլիոն վեց հարյուր քսան հազար / ՀՀ դրամ

Պարիսպ՝  6,2  x 0,1673 x 90000 = 95000 / իննսուն հինգ հազար / ՀՀ դրամ

2. Վաճառքը ուժի մեջ համարել Սուրեն Էդվարդի Ղումաշյանի / ծնված 01․01․1981թ․/   կողմից համայնքի տեղական բյուջե 3․843․000 / երեք  միլիոն ութ հարյուր քառասուներեք հազար  / ՀՀ դրամ գումարը վճարելու  պահից:

3․Մինչև օտարումը համայնքի անվամբ  գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները գանձել Սուրեն Էդվարդի Ղումաշյանից, որը կազմում է 36000 / երեսունվեց հազար  / ՀՀ դրամ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Էդվարդի Ղումաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝092455c1-e211-4f3b-8081-72f1f153ed15



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner