Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2024 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՎԻԹ ԼՅՈՎԱՅԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՊԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ՝ 34-ՐԴ ՓՈՂՈՑ, 8 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՅԳԵՏՆԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ԵՎ ՊԱՐԱԳԾՈՎ ՊԱՐՍՊԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով,  57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 237-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Դավիթ Լյովայի Մարգարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 03-ի N 2988)

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Քաղաքացի Դավիթ Լյովայի Մարգարյանին Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում՝ 34-րդ փողոց, 8 հողամաս հասցեում /կադ․ ծածկագիր 04-075-0019-0005/ տալ ժամանակավոր այգետնակի տեղադրման, նոր կառուցվող լոգարանի և պարագծով պարսպի կառուցման  շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):

2. Քաղաքացի Դավիթ Լյովայի Մարգարյանը պարտավոր է Մեծամորի համայնքապետարանի 900335239084 հաշվեհամարին մուծել 15.000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:

3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեծամոր  համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դավիթ Լյովայի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝dfd35746-f72d-4646-9394-230f7b3f1e2b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner