Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,1259 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչ՝ Մանվել Լևոնի Ղանդիլյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,13 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-071-0035-0009) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0999 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 238000 (երկու հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Մանվել Լևոնի Ղանդիլյանին/ծնված 01․02․1956թ․/, Գայանե Արամի Ղանդիլյանին/ծնված 17․08․1958թ․/, Պավլիկ Մանվելի Ղանդիլյանին/ծնված 29․08․1979թ․/, Տարել Մանվելի Ղանդիլյանին/ծնված 20․11․1987թ․/, Նելլի Երվանդի Մանուկյանին/ծնված 26․11․1978թ․/, Անի Սամվելի Ղանդիլյանին/ծնված 06․04․2001թ․/ և Լևոն Սամվելի Ղանդիլյանին/ծնված 14․01․2004թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցել քաղաքացիներ Մանվել Լևոնի Ղանդիլյանին/ծնված 01․02․1956թ․/, Գայանե Արամի Ղանդիլյանին/ծնված 17․08․1958թ․/, Պավլիկ Մանվելի Ղանդիլյանին/ծնված 29․08․1979թ․/, Տարել Մանվելի Ղանդիլյանին/ծնված 20․11․1987թ․/, Նելլի Երվանդի Մանուկյանին/ծնված 26․11․1978թ․/, Անի Սամվելի Ղանդիլյանին/ծնված 06․04․2001թ․/ և Լևոն Սամվելի Ղանդիլյանին/ծնված 14․01․2004թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Լևոնի Ղանդիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։