Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 14-ի N177-Ն որոշումը, ինչպես նաև «Մնացական Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջ՝ 2026 թվականի հունվարի 5-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «Մնացական Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2026 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայր 1փ․, 50 հասցեում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն:
2. «Մնացական Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2026 թվականի ընթացքում մանրածախ առևտրի կետերում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335202231 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հարորդող օրվանից։