Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N175-Ն որոշումը, ինչպես նաև «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հուլիս 1-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի 1-ին փողոցի 68 հասցեում ( մինչև 280 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն։
2․ «Վահագն Սաֆարյան» անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում ոգելից և ալկոհոլային խմիչքի իրացման թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 9900335006731 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 30 000 (եռեսուն հազար) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։