Տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 10-ին Մեծամոր քաղաքի մշակույթի տան փոքր դահլիճում Մեծամորի համայնքապետարանը կազմակերպել էր հանրային լսում՝ «Մեծամոր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» հաստատելու և կատարելու վերաբերյալ։
Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող համայնքի ղեկավարի առաջին տեղեկալի հրավերով հանրային քննարկամանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, համայնքի և բնակավայրի բնակիչներ, ինչպես նաև Մեծամորի համայնքապետարանի և համայնքի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ։
Հանրային քննարկումը վարում էր Մեծամոր համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող համայնքի ղեկավարի առաջին տեղեկալ՝ Էդգար Հովհաննիսյանը ներկայացնելով ծրագրի ուղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ մանրամասնությունները։
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ամփոփելով հանրային լսումը՝ բնակիչների և բոլոր ներկաների կողմից ստացավ հավանության և դրական կարծիք կազմած «Միջնաժամկետ ծախսերի ծրագրերի» հաստատման և կատարման վերաբերյալ։