Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ՝ Հովսեփ Նշանի Ստեփանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի, 13-րդ փողոց, 32 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10620 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1992 թվականին կառուցված 124,3 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 47,4 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 19,5 ք/մ անասնաշենքի, 1996 թվականին կառուցված 8,4 ք/մ ծածկի, 1996 թվականին կառուցված 8,7 ք/մ ծածկի նկատմամբ Հովսեփ Նշանի Ստեփանյանի /ծնված 04․01․1962թ․/, Փիրուզա Ֆուրմանի Ստեփանյանի /ծնված 10․10․1967թ․/ և Ազատ Հովսեփի Ստեփանյանի /ծնված 23․01․1987թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հովսեփ Նշանի Ստեփանյանի /ծնված 04․01․1962թ․/, Փիրուզա Ֆուրմանի Ստեփանյանի /ծնված 10․10․1967թ․/ և Ազատ Հովսեփի Ստեփանյանի /ծնված 23․01․1987թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի, 13-րդ փողոց, 32 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,10620 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1992 թվականին կառուցված 124,3 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 47,4 ք/մ բնակելի տան, 1992 թվականին կառուցված 19,5 ք/մ անասնաշենքի, 1996 թվականին կառուցված 8,4 ք/մ ծածկի, 1996 թվականին կառուցված 8,7 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․2015 թվականին կառուցված 13,5 ք/մ ծածկը համարրել որպես ինքնակամ կառուցված շինություն։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հովսեփ Նշանի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։