Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0459 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Արմավիր բնակավայրի բնակիչ Վարազդատ Մելիքի Հարությունյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,12 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-071-00058-0006) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0219 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 53000 (հիսուներեք հազար) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Վարազդատ Մելիքի Հարությունյանին /ծնված 29․02․1960թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գրանցել քաղաքացի Վարազդատ Մելիքի Հարությունյանի /ծնված 29․02․1960թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարազդատ Մելիքի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։