Այսօր: Երկուշաբթի, 9 Մարտի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 274
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 մարտի 2026 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով  «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն  որոշմամբ սահմանված կարգով և սույն  որոշման  22-րդ  կետի  1-ին  ենթակետով, և հաշվի առնելով, որ բնակելի նշանակության օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով Մարգարա բնակավայրի բնակիչ՝ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի դիմումը․ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, 1-ին փողոց, 38 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2500 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 169,70 ք/մ բնակելի տան, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 53,30 ք/մ անասնաշենքի, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 77,50 ք/մ ծածկի նկատմամբ Անդրանիկ Ստեփանի Գալստյանի /ծնված 08․03․1965թ․/, Սոֆիկ Մարտինի Գարեգինյանի /ծնված 13․05․1970թ․/, Ռուբիկ Անդրանիկի Գալստյանի /ծնված 03․07․1989թ․/ և Ռոման Անդրանիկի Գալստյանի /ծնված 15․03․1991թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել Հ.Հ.Կ.Ա. Ա.Գ.Կ. Պ.Կ. համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ  Անդրանիկ Ստեփանի Գալստյանի /ծնված 08․03․1965թ․/, Սոֆիկ Մարտինի Գարեգինյանի /ծնված 13․05․1970թ․/, Ռուբիկ Անդրանիկի Գալստյանի /ծնված 03․07․1989թ․/ և Ռոման Անդրանիկի Գալստյանի /ծնված 15․03․1991թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի, 1-ին փողոց, 38 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2500 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 169,70 ք/մ բնակելի տան, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 53,30 ք/մ անասնաշենքի, ըստ կադաստրային գործի տվյալների կառուցված 77,50 ք/մ ծածկի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․ 1993 թվականին կառուցված 24,80 ք/մ լողավազանը և 2007 թվականին կառուցված 35,50 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անդրանիկ Ստեփանի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner