Այսօր: Հինգշաբթի, 19 Փետրվարի 2026թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 322
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



19 փետրվարի 2026 թ.

ՔԱՂԱՔԱՑԻ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԶԱՎԹՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ, ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ,ՀՈՂԱՄԱՍԸ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի  իրավաբանական, գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցների 2026 թվականի փետրվարի 17-ին կազմված արձանագրությունը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Քաղաքացի Ստեփան Սամվելի Խաչատրյանի կողմից համայնքային սեփակայնություն հանդիսացող հողամասը զավթելու, հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու, հողամասը ոչ նպատակային նշանակությամբ  օգտագործելու  համար հարուցել վարչական վարույթ։

2․Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ Ս․Գալստյանին, հանձնարարել՝ քաղաքացի Ստեփան Սամվելի Խաչատրյանին 2026 թվականի փետրվարի 27–ին ժամը 11։30-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էրիկ Ադամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner