Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Ռոբերտ Սաժումյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչներ Ռոբերտ Վիլիկի Սաժումյանին, Սարինե Ռազմիկի Մկրտչյանին, Սեդա Ռոբերտի Սաժումյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-031-140-010/ 0,5498 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի-կորիզավոր)։
2․ 2025 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Սաժումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։