Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Վահան Արծրունու Պողոսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ջանդիդա բնակավայրում Վահան Արծրունու Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքին /ծածկագիր` 04262QC8BDJE, կադ. ծածկագիր՝ 04-083-0129-0004/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ջանֆիդա բնակավայր, 2-րդ փողոց, 26 անասնաշենք:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Արծրունու Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։