Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Կարեն Համլետի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Կարեն Համլետի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04032TBBUFQQ, կադ. ծածկագիր՝ 04-004-0166-/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ակնալիճ բնակավայր, Երևան-Արմավիր մայրուղի, 32-33կմ, 12 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Համլետի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: