Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Անդրյուշայի Ենոքյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Սամվել Անդրյուշայի Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04082WNEN4KG, կադ. ծածկագիր՝ 04-027-0075-0007 տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արևիկ բնակավայր, Վ. Ազատյան փողոց, 24 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Անդրյուշայի Ենոքյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։