Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25 -րդ կետի 1-ին ենթակետով, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը և հիմք ընդունելով Վոլոդյա Վաչագանի Մանուկյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի գյուղ Մրգաշատ Արմավիր-Ալաշկերտ խճուղի 1 հասցեում Վոլոդյա Վաչագանի Մանուկյանին, Կարինե Վրեժի Քոլոզյանին, Վաչագան Վոլոդյայի Մանուկյանին, Մերրի Վաչագանի Մանուկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,0457 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի (սեփ․ վկայական N 10022025-04-0036, ծածկագիր 04-067-0362-0022) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու այգի գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,0457 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վոլոդյա Վաչագանի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։