Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Աննա Գեորգիի Մանուկյանի․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Աննա Գեորգիի Մանուկյանին /ծնված 26․12․1989թ․/ սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս, 1/16 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 04-003-0031-0035/ 0,04 հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնումԱննա Գեորգիի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։