Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 175-Ն որոշումը, ինչպես նաև «Մարտիրոս Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի Ապրիլի 1-ի դիմումը։
1. «Մարտիրոս Կարապետյան» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:
2. «Մարտիրոս Կարապետյան » անհատ ձեռնարկատերը պարտավոր է 2025 թվականի ընթացքում արտաքին գովազդի թույլտվության համար Մեծամորի համայնքապետարանի 900335007705 հաշվեհամարին վճարել տեղական տուրք՝ 40500 (քառասուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում թույլտվության համար սահմանված տեղական տուրքի վճարը կատարելու պահից։