Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ հոդվածի 1–ին մասի 3–րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի 2022 թբականի հոկտեմբերի 11–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանը հաստատելու մասին» N1877–Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1․Որշմամբ հաստատված N1-N9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1-N9 հավելվածների։
2․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի հունվարի 25-ի N246-Լ որոշումը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։