Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N314-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող / սեփ․ վկայական՝ N 15102025-04-0080/ Զարթոնք բնակավայրի 2-րդ փողոց, 7 շենք, 3 բնակարան հասցեի 41,3քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Ալիկ Կիրովի Կարապետյանին և Նարինե Վարուժանի Աղաջանյանին։
2. Նվիրառուների հետ օրենքով սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։