Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի բնակիչ՝ Ալիկ Ասկարի Սադոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 24-րդ փողոց, 4 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,55000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1982 թվականին կառուցված 214,9 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 54,1 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 234,2 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 42,4 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 18,0 ք/մ թոնրատան, 1982 թվականին կառուցված 50,0 ք/մ անասնաշենքի նկատմամբ Ալիկ Ասկարի Սադոյանի/ծնված 02․01․1985թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ալիկ Ասկարի Սադոյանի/ծնված 02․01․1985թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի, 24-րդ փողոց, 4 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,55000 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1982 թվականին կառուցված 214,9 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 54,1 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 234,2 ք/մ բնակելի տան, 1982 թվականին կառուցված 42,4 ք/մ բաց պատշգամբի, 1982 թվականին կառուցված 18,0 ք/մ թոնրատան, 1982 թվականին կառուցված 50,0 ք/մ անասնաշենքի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,04 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-040-0027-0003/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ալիկ Ասկարի Սադոյանին/ծնված 02․01․1985թ․/։
4․ 2010 թվականին կառուցված 2 ք/մ զուգարանը, 2007 թվականին կառուցված 38,8 ք/մ անասնաշենքը, 2024 թվականին կառուցված 4,4 ք/մ պարիսպը, 2024 թվականին կառուցված 4 ք/մ պարիսպը և 2008 թվականին կառուցված 19,1 ք/մ ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Ասկարի Սադոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։