Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սերյոժա Հովհաննեսի Թադևոսյանի կողմից լիազորված անձ Ռոման Հրաչի Վահանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Սերյոժա Հովհաննեսի Թադևոսյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասին /ծածկագիր` 04011UNYRU9E, կադ. ծածկագիր՝ 04-003-0005-0059/ տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 9/29 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սերյոժա Հովհաննեսի Թադևոսյանի կողմից լիազորված անձ Ռոման Հրաչի Վահանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։