Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ՈՒժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 16-ի «Դրամական աջակցություն տրամադրելու մասին» N 205 որոշումը։
2․ՈՒժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի «Մեծամոր համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» N7 որոշումը։
3․ՈՒժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի «Մեծամոր համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 11 որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մնտում ընդունման պահից։
|