Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ՝ Ռուբեն Քաջիկի Սարգսյանի կողմից որպես լիազորված անձ՝ Լենդրուշ Սամվելի Հակոբյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 1-ին փողոց, 35 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,01170 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1992 թվականին կառուցված 101,0 ք/մ բնակելի տան նկատմամբ Ռուբեն Քաջիկի Սարգսյանի/ծնված 01․08․1951թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ռուբեն Քաջիկի Սարգսյանի/ծնված 01․08․1951թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի, 1-ին փողոց, 35 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,01170 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1992 թվականին կառուցված 101,0 ք/մ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,0017 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-070-0009-0009/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռուբեն Քաջիկի Սարգսյանին/ծնված 01․08․1951թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Քաջիկի Սարգսյանի կողմից որպես լիազորված անձ՝ Լենդրուշ Սամվելի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։