Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ Լուսյա Արգամի Հակոբյանին /ծնված 01․01․1948թ․/ սեփականության իրավունքով պատկանող 1,38 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 1,65600 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,276 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,276 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-039-0059-0022/գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Լուսյա Արգամի Հակոբյանին /ծնված 01․01․1948թ․/, Պետրոս Սմբատի Պետրոսյանին /ծնված 28․07․1946թ․/, Գայանե Պետրոսի Պետրոսյանին /ծնված 25․12․1974թ․/, Հայկ Պետրոսի Պետրոսյանին /ծնված 19․08․1980 թ․/ և Հասմիկ Պետրոսի Պետրոսյանին /ծնված 06․01․1972թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լուսյա Արգամի Հակոբյանի /ծնված 01․01․1948թ․/, Պետրոս Սմբատի Պետրոսյանի /ծնված 28․07․1946թ․/, Գայանե Պետրոսի Պետրոսյանի /ծնված 25․12․1974թ․/, Հայկ Պետրոսի Պետրոսյանի /ծնված 19․08․1980 թ․/ և Հասմիկ Պետրոսի Պետրոսյանի /ծնված 06․01․1972թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լուսյա Արգամի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։