Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 128
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1417-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Վարդանուշ Կարապետի Մարությանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 11-րդ փողոց, 32 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,25777 հա բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1991 թվականին կառուցված 70,90 ք/մ բնակելի տան, 1991 թվականին կառուցված 15,10 քմ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1991 թվականին կառուցված 74,80 քմ կիսանկուղի նկատմամբ Վարդանուշ Կարապետի Մարությանի/ծնված 18․05․1951թ․/, Ռուզաննա Ռազմիկի Թադևոսյանի/ծնված 24․04․1975թ․/ և Վարսենիկ Ռազմիկի Թադևոսյանի/ծնված 03․12․1976թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարդանուշ Կարապետի Մարությանի/ծնված 18․05․1951թ․/, Ռուզաննա Ռազմիկի Թադևոսյանի/ծնված 24․04․1975թ․/ և Վարսենիկ Ռազմիկի Թադևոսյանի/ծնված 03․12․1976թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Մրգաշատ բնակավայրի, 11-րդ փողոց, 32 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,25777 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1991 թվականին կառուցված 70,90 ք/մ բնակելի տան, 1991 թվականին կառուցված 15,10 քմ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1991 թվականին կառուցված 74,80 քմ կիսանկուղի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

3. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,00777 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0131-0006/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վարդանուշ Կարապետի Մարությանին/ծնված 18․05․1951թ․/, Ռուզաննա Ռազմիկի Թադևոսյանին/ծնված 24․04․1975թ․/ և Վարսենիկ Ռազմիկի Թադևոսյանին/ծնված 03․12․1976թ․/։

4․ 1991 թվականին կառուցված 33,40 ք/մ կիսակառույցը համարել որպես ինքնակամ կլառուցված շինություն։

5․ Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 7-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» N 1417-Ա որոշումը։

6․  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդանուշ Կարապետի Մարությանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner