Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով, Մեծամոր համայնքի ավագանու 2022թ․փետրվարի 2-ի N7 և N11 որոշումներով և հիմք ընդունելով սոցիալական աջակցության հանձնաժողովի թիվ 4-րդ եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թվով 24 (քսանչորս) ընտանիքների հատկացնել դրամական օգնություն՝ 885000 (ութ հարյուր ութսունհինգ հազար ) ՀՀ դրամի չափով՝ համաձայն N1 հավելվածի։
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան դիմած 1 (մեկ) դիմումատուի դիմումը մերժել՝ համաձայն N2 հավելվածի։
3. Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետ Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։