Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով և հիմք ընդունելով Դուստրիկ Խաչիկի Կարապետյանի 2026 թվականի փետրվարի 16-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026 թվականի մարտի 3-ի թիվ 03 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Բերքաշատ բնակավայրի 2Փ, 24 տուն հասցեի բնակիչ Աբրահամ Ասատուրի Կարապետյանի (ծնված՝ 06․06․1986թ․) նկատմամբ սահմանել պատրոնաժ։
2․ Աբրահամ Ասատուրի Կարապետյանի (ծնված՝ 06․06․1986թ․) նկատմամբ պատրոնաժ սահմանել նրա մորը՝ Դուստրիկ Խաչիկի Կարապետյանին (ծնված՝ 11․12․1959թ․)։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Դուստրիկ Խաչիկի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։