Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Արմավիր քաղաքի բնակիչ՝ Գարիկ Սուրիկի Հակոբյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Գարիկ Սուրիկի Հակոբյանին / ծնված 09․11․1985թ․ / սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս 15 հասցեում գտնվող 0,0052 հա /կադաստրային ծածկագիր 04-003-0101-0015/ հողամասից 0,00063 հա բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․ Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Սուրիկի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։