Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից 2024 թվականի հոկտեմբերի 1-ին ստացված գրությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, իրավաբանական բաժինների աշխատակիցների 2025 թվականի հունվարի 24-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․«ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ըներության նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել «ՄՖ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Գասպարյանին /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի փետրվարի 14-ին ժամը 12։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։