Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հարություն Մանուկի Մարգարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Հարություն Մանուկի Մարգարյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող հողամասերին /ծածկագիր` 04011J27TFNT, կադ. ծածկագիր՝ 04-003-0031-0058, 0.00988հա մակերեսով, 04-003-0031-0038, 0.00985հա մակերեսով, 04-003-0031-0009, 0.009հա մակերեսով և 04-003-0031-0010, 0.0096հա մակերեսով, տրամադրել գույքի միավորումից առաջացող հասցե՝ Մեծամոր համայնք, Մեծամոր քաղաք, 1-ին թաղամաս, 1/29 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հարություն Մանուկի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։