Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Շուշան Յուրիկի Աղամյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում Շուշան Յուրիկի Աղամյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր` 04242UDP27YE, կադ. ծածկագիր՝ 04-075-0051-0015/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Նորապատ բնակավայր, 2-րդ փողոց, 11 բնակելի տուն։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշան Յուրիկի Աղամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։