Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 200
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2017-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Մեծամոր, 060900303, info.metsamor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2025 թվականի N 2017-Ա

ԿԱՐԵՆ ՍՈՒՐԵՆԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով,որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Կարեն Սուրենի Ծատուրյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Մեծամոր քաղաքի 3-րդ թաղամաս, 3-3 հասցեում  գտնվող  Կարեն Սուրենի Ծատուրյանին /ծնված 27․05․1978/  սեփականության իրավունքով պատկանող /04-003-0027-0009կադաստրային ծածկագրով  բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2014 թվականին ինքնակամ կառուցված 86,8 քմ արտաքին մակերեսով բնակելի տուն / 1-ին հարկ /, 2014 թվականին ինքնակամ կառուցված 86,8 քմ արտաքին մակերեսով բնակելի տուն / 2-րդ հարկ /,  2014 թվականին ինքնակամ կառուցված 30,1 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը,  2014 թվականին ինքնակամ կառուցված 2,8 քմ  մակերեսով պարիսպը,  2014 թվականին ինքնակամ կառուցված 0,5 քմ  մակերեսով պարիսպը,  2014 թվականին ինքնակամ կառուցված 3,0 քմ  մակերեսով պարիսպը, համաձայն «Ռաֆայել ՄԱրգարյան Նորայրի» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և  հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023QZEV8K։

2. Բնակելի տուն / 1-ին հարկ /՝  86,8 x 0,1673 x 10000 = 146000  / մեկ հարյուր քառասունվեց հազար / ՀՀ դրամ

    Բնակելի տուն / 2-րդ հարկ /՝ 86,8 x 0,1673 x 10000 = 146000  / մեկ հարյուր քառասունվեց հազար / ՀՀ դրամ

    Օժանդակ շինություն՝ 30,1 x 0,1673 x 10000 = 51000 / հիսունմեկ հազար / ՀՀ դրամ

    Պարիսպ՝ 2,8 x 0,1673 x 10000 = 4700 / չորս հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ

    Պարիսպ՝ 0,5 x 0,1673 x 10000 = 900 / իննը հարյուր / ՀՀ դրամ

   Պարիսպ՝ 3,0 x 0,1673 x 10000 = 5100 / հինգ հազար մեկ հարյուր / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 353700  / երեք հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ

3 Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Սուրենի Ծատուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐՇԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 9

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060900303
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner