Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Վաչագան Պողոսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Վաչագան Մկրտիչի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-095-0120-0002/ 0,6 հա հողամասի 0,28 հա ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2026 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։