Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Ռազմիկի Հովհաննիսյանի կողմից լիազորված անձ՝ Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Գևորգ Ռազմիկի Հովհաննիսյանին սեփականություն իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝04192MVLRMDE, կադ. ծածկագիր՝ 04-067-0024-0014/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, Նոր գյուղատեղ թաղամասի 8-րդ փողոց, 28 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Ռազմիկի Հովհաննիսյանի կողմից լիազորված անձ՝ Գայանե Ռազմիկի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։