Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետով, Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշմամբ և հիմք ընդունելով Նախշուն Հրաչյայի Հովհաննիսյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ամասիա բնակավայր 1-ին փողոց 1/1 հասցեում Նախշուն Հրաչյայի Հովհաննիսյանին /ծնված 27․01․1952թ․/ սեփականության իրավունքով պատկանող 0,112 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի (կադաստրային ծածկագիր 04-007-0102-0009) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,112 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նախշուն Հրաչյայի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։