Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի բնակիչ Վազգեն Լևիկի Ստեփանյանին 2026 թվականի փետրվարի 05-ի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2026թ․ փետրվարի 12-ի թիվ 02 նիստի դրական եզրակացությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի քաղաք Մեծամոր 1 ԹՂՄ 39 շենք 41 բնակարանի բնակիչ Վազգեն Լևիկի Ստեփանյանին (ծնված՝ 08․09․1986թ․) թույլատրել գրավադրել իր անչափահաս երեխա Լևիկ Վազգենի Ստեփանյանին (ծնված՝ 15․01․2010թ․) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք 39 շենք թիվ 41 բնակարանի մասնաբաժինը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Լևիկի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։